Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Ավրորա» մրցանակի հաջորդ տարվա առաջադրումների փուլն ավարտված է. ամբողջ աշխարհից առաջադրվել է 592 թեկնածու

 «Ավրորա» մրցանակի հաջորդ տարվա առաջադրումների փուլն ավարտված է. ամբողջ 
աշխարհից առաջադրվել է 592 թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակի առաջադրումների փուլը հայտարարում է փակված: Հարյուրավոր մարդիկ ամբողջ աշխարհից առաջադրել են 592 եզակի թեկնածուի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժինը:

Առաջադրումների մեկնարկը տրվել էր 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Այդ նույն օրը հայտարարվել էին 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները, որոնց ընտրել էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար:  2022 թ. «Ավրորա» մրցանակի համար ստացվել են առաջադրումներ 62 երկրներից՝ ներառյալ ԱՄՆ, Բրազիլիա, Հայաստան, Հնդկաստան, Նիգերիա, Չեխիա, Պակիստան, Ռուանդա, Վրաստան եւ Ուկրաինա:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձագետների խորհուրդը այժմ մանրակրկիտ կուսումնասիրի յուրաքանչյուր առաջադրում: Փորձագետները կկազմեն այն հավակնորդների վերջնացուցակը, որոնք դրսեւորել են բացառիկ խիզախություն ու նվիրում եւ մեծ ազդեցություն են թողել՝ փրկելով մարդկանց: Այնուհետեւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կդիտարկի հայտերը եւ կընտրի 2022 թ. «Ավրորայի» հերոսներին, ապա՝ «Ավրորա» մրցանակի դափնեկրին:

«Չնայած այն սարսափելի մարտահրավերներին, որոնց բախվել է աշխարհն անցած մեկուկես տարում, 2022 թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների նման անհատներն իրենց իրականացրած անձնազոհ եւ խիզախ աշխատանքով դառնում են ներշնչանքի աղբյուր: Ընտրող հանձնաժողովի իմ ընկերների հետ մենք միշտ բուռն քննարկում ենք ունենում «Ավրորայի» հերոսներին եւ, ի վերջո, դափնեկրին ընտրելիս՝ փորձելով տարբերակել գնահատանքի արժանի բարության, տոկունության եւ գթասրտության այդքան շատ օրինակները: Ինչեւէ, այդ գործընթացը նաեւ մեծագույն բավարարվածություն է պատճառում եւ մեծ առավելություն, որ կարող ես լույս սփռել անհավանական, մարդկանց կյանքը փոխող ջանքերի վրա»,- նշել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն լորդ Արա Դարզին:

2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները կհայտարարվեն 2022 թ. ապրիլի 24-ին։ Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, ի երախտագիտություն նրանց փրկողների,  «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը յոթերորդ անգամ կշնորհվի 2022 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am