Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԱԾ տնօրենի տեղակալը մանրամասնել է՝ երբ կավարտվի սահմանապահների համար տնակների տեղադրումը

ԱԱԾ տնօրենի տեղակալը մանրամասնել է՝ երբ կավարտվի սահմանապահների համար 
տնակների տեղադրումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանապահների համար տնակների տեղադրումն ամբողջությամբ  կավարտվի մինչև նոյեմբերի վերջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ բյուջետային քննարկումներում:

Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով բյուջեի նախագծին, նախ հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ծրագրում դեղորայքի  ավելացումը:

«Իրավիճակից ելնելով՝ հարավային սահմանը հետ է  քաշվել, կանգնած է Սյունիքի տարածքում, և այնտեղ ներգրավված են ժամկետային զինծառայողներ, որը նախկինում մենք չենք ունեցել: Բավականին մեծ քանակությամբ ժամկետային զինծառայողներ են: Այդ իսկ պատճառով մենք ավելացրել ենք դեղորայքի գնման գումարը, որ կարողանանք ապահովել»,-ասաց Հակոբյանը:

Նա, անդրադառնալով պայմաններին, որում իրականացվում է ծառայությունը, ասաց. «Պայմաններ դեռ չունենք: Կառուցվում են նոր ուղեկալներ: Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ: Այս պահին ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում»:

ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը նկատեց, որ Գորիս-Որոտան հատվածում կան սահմանապահ զորքերի հենակետեր, ուղեկալներ, բայց խնդիր կա տնակների, կացարանների մասով: «Մեր սահմանապահները, ինչքանով, որ տեսնում ենք, այնքան էլ ապահովված չեն այդ կացարաններով, տնակներով: Գիտեմ, որ միջոցառումներ են իրականացվում այդ ուղղությամբ»,-ասաց նա ու հետաքրքրվեց արդյունքներով:

Հակոբյանը պատասխանեց. «Մինչև նոյեմբերի վերջ մենք կվերջացնենք բոլոր տնակների տեղադրման հարցը: Այս պահին 99 տոկոսով կատարված է, տնակների մեջ են մեր զինծառայողները: Մեկ հատ անցյալ շաբաթ ենք տեղադրել Որոտանի ճանապարհի վրա: Մեկ տեղ է մեզ մնացել վրան, ինչը կվերացնենք, մինչև նոյեմբերի վերջ բոլորն ապահովված կլինեն տնակներով»:

Նա հավելեց, որ վերջերս է վերադարձել Սյունիքից՝ նշելով, զինծառայողները ճիշտ է շատ դժվարին պայմաններում են ծառայում՝ եղանակային պայմաններով պայմանավորված, բայց բավականին ապահովված են և սնունդով և հանդերձանքով: Բայց ԱԱԾ տնօրենը հանձնարարել է էլ ավելի շատ ուշադրություն դարձնել, մինչև կլինի նոր ուղեկալների կառուցման վերջը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am