Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ

Վարդգես Սամսոնյանն ընտրվեց Գյումրիի քաղաքապետ

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի  ավագանին ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրեց «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Վարդգես Սամսոնյանի թեկնածության կողմ քվեարկեց ավագանու 24 անդամ, դեմ 8-ը:

Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը կողմ են քվեարկել «Բալասանյան դաշինք» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները: ՀՀԿ, «Զարթոնք» և «Ապրելու երկիր» խմբակցությունները դեմ են քվեարկել Սամսոնյանի թեկնածությանը:

Ավագանու մեկ անդամ քվեարկությանը չի մասնակցել:

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am