Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մերկելը G20-ի ժամանակ պլանավորում Է Բայդենի հետ քննարկել իրանական խնդիրները

Մերկելը G20-ի ժամանակ պլանավորում Է Բայդենի հետ քննարկել իրանական 
խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 30-31-ը կայանալիք՝ «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ, որտեղ կքննարկվի Իրանի թեման: Հոկտեմբերի 28-ին Բեռլինում այդ մասին լրագրողներին հայտարարել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը «Պլանավորված Է հանդիպում ԱՄՆ-ի նախագահի հետ, ավելի ուշ դրան կմիանան, հավանաբար, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, հանդիպումը նվիրված կլինի Իրանի թեմային»,- ասել Է աղբյուրը:

Մերկելը կարող Է անցկացնել եւս մի քանի հանդիպումներ «քսանյակի» երկրների ղեկավարների հետ, բայց դրանք առայժմ գտնվում են պլանավորման փուլում:

«Բոլոր երկկողմ հանդիպումներում կարծարծվեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Աֆղանստանը կամ Սուդանը»,- ասել են նախարարների կաբինետում: G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 30 – 31-ը Հռոմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am