Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Չինաստանում երեք տարեկանից սկսած երեխաներին կպատվաստեն COVID-19-ի դեմ

Չինաստանում երեք տարեկանից սկսած երեխաներին կպատվաստեն COVID-19-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի առնվազն հինգ նահանգում COVID-19-ի դեմ կսկսեն պատվաստել 3-ից 11 տարեկան երեխաներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Interfax»-ը՝ հղում կատարելով «Associated Press»-ին: Այդ նահանգների, քաղաքների տեղական մարմինները սկսել են նախազգուշացնել բնակիչներին, որ շուտով պատվաստումը պարտադիր է դառնալու նշված տարիքային խմբի երեխաների համար:

Չինաստանում պաշտոնական տվյալներով պատվաստվել է բնակչության 76 տոկոսը:  Ըստ Առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալների՝ վերջին մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսի 35 նոր դեպք: Ամռանը Չինաստանի կառավարությունը թույլատրել էր երեք տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների պատվաստումը «Sinopharm» և «Sinovac» պատվաստանյութերով, սակայն դեռ երկրում պատվաստել են 12 և ավելի բարձր տարիքի երեխաների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am