Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 միլիարդ դոլարը

Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 միլիարդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերության բաժնետոմսերի արժեքի ակտիվ աճի ֆոնին «Tesla»-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունը գերազանցել է 250 մլրդ դոլարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով  «Bloomberg»-ին:

Համաձայն ինդեքսի տվյալների՝ Մասկի կարողությունը վերջին օրվա ընթացքում ավելացել է 3.9 մլրդ դոլարով՝ կազմելով 252 մլրդ դոլար:  «Tesla»-ի ղեկավարը շարունակում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնել առաջին տեղը: Երկրորդ տեղը զբաղեցնում է « Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 193 մլրդ դոլարով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]