Լրագրողների համաժողովները համակարգող խորհուրդը քննարկել է համահայկական խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությունը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած նիստի ընթացքում ամփոփվել են առցանց ձևաչափով անցկացված տարածաշրջանային խորհրդաժողովների արդյունքներն ու ուսումնասիրվել համահայկական խորհրդաժողովի կազմակերպման հնարավորությունը 2022թ. գարնանը:
Համակարգող խորհրդը քննարկել է համահայկական առաջիկա համաժողովի հնարավոր թեման և օրակարգը, անցկացման վայրի և թվականի վերաբերյալ առաջարկություները,ինչպես նաև որոշել է համաժողովում ընդգրվելիք թեմատիկ հարցերի վերաբերյալ ստանալ ու ամփոփել հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների լրացուցիչ առաջարկերը, որոնք չեն հնչել առցանց համաժողովների ժամանակ:
Արձանագրվեց, որ առցանց խորհրդաժողովները ձևավորել են ժամանակակից միտումներին համահունչ օրակարգ, որի նպատակն է զարգացնել հայկական լրատվամիջոցները և ապահովել համագործակցության շարունակականությունը:
Համակարգող խորհուրդը որոշել է իր առաջիկա լիագումար նիստը գումարել մինչև տարեվերջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում