Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   7 Դեկտեմբեր

Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հանգույց  

Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հանգույց

 

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում՝ կանաչ առաջընթացի համար» ծրագրի շրջանակում Շիրակի մարզում հիմնադրվել է գիտելիքի նորարարական հաբ՝ հանգույց։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ կառույցը բացվել և գործում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ)» հիմնադրամի «Շիրակի ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան գյուղատնտեսական քոլեջ» մասնաճյուղում: Նորաստեղծ հաբի բացմանը հոկտեմբերի 21-ին ներկա էին  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: 

«Տեխնիկապես հագեցած և նորաոճ կահավորված հանգույցների նպատակն է երիտասարդներին տարածք և հարմարավետ պայմաններ տրամադրել կարողությունների զարգացման համար՝ բարձրացնելով իրազեկվածությունը բնապահպանական մարտահրավերների և սոցիալական ձեռնարկատիրության ու կանաչ նորարարությունների վերաբերյալ: Այստեղ հնարավոր կդառնան նոր գաղափարների գեներացումը, գիտելիքների ձեռք բերումն ու գործնական օգտագործումը, աշխատանքային թիմերի ձեւավորումը, դասընթացների, միջոցառումների հյուրընկալումը»,- իր խոսքում նշեց Նունե Սարուխանյանը:  

Գիտելիքի նորարարական հանգույցները Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ հիմնադրվել են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում «EU4Youth: Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում (SEED) սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» նախագծի շրջանակում, որն իրականացնում է CENN-ը գործընկեր կազմակերպությունների՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի (Հայաստան) և KRDF-ի (Վրաստան) հետ համատեղ:  

Արմենուհի Մխոյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]