Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին գործարքը

Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին գործարքը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին «աննախադեպ» գործարքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը:

«Աննախադեպ» գործարքը համաձայնեցվել Է այսօր (հոկտեմբերի 20-ին) Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի տեսազանգի ընթացքում՝ միջազգային առեւտրի շուրջ դեպարտամենտի՝ 16 ամիս տեւած բանակցություններից հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ համաձայնագիրը կօգնի հանել բրիտանական արտահանման սակագները, նոր հնարավորություններ կտրամադրի տեխնոլոգիական ընկերություններին եւ ծառայությունների ոլորտի ընկերություններին, ինչպես նաեւ կդյուրացնի կյանքի պայմանները եւ բրիտանացի մասնագետների աշխատանքը Նոր Զելանդիայում: Ճշտվում Է, որ սակագները տասը տոկոսով կչեղարկվեն բրիտանական ապրանքների «հսկայական ցուցակի» համար, սկսած հագուստից եւ վերջացրած ավտոբուսներից, նավերից եւ բուլդոզերներից: Դա բրիտանացի արտահանողներին առավելություն կտա շուկայում իրենց օտարերկրյա մրցակիցների նկատմամբ:

Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի երկկողմ առեւտրի ծավալն անցյալ տարի կազմել Է 2,3 միլիարդ դոլար, եւ սպասվում Է, որ այն կավելանա նոր գործարքի շնորհիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան նման տեսակի գործարքներ Է կնքել Ավստրալիայի եւ Ճապոնիայի հետ եւ պատրաստակամություն Է հայտնել միանալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am