Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ. Երևանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր» 

Կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, համերգներ. Երևանում կանցկացվեն 
«Լեհական մշակույթի օրեր» 

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեհական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում Երևանում մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:20-ից սկսած աշխատարաններ են նախատեսվում Վ. Յա. Բրյուսովի անվան պետական համալսարանում։

Նույն օրը ժամը 17:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Լազենկիի գանձերը» խորագրով ցուցահանդեսը։

Հոկտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Մաթեմատիկոսի արկածները» կինոնկարը, որին կհաջորդի հարց ու պատասխան։

Հոկտեմբերի 25-ին ժամը 19:00 «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ժեյա» ֆիլմը, իսկ «Օրեր և գիշերներ» կինոնկարի ցուցադրությունը կկայանա նույն կինոթատրոնում հոկտեմբերի 26-ին, ժամը 16:00-ին և 18:00-ին։

Հոկտեմբերի 28-ին ժամը 17:00 Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Լեհաստանի կողմից պարգևատրված հայերը և հայկական ծագումով լեհերը» խորագրով ցուցահանդեսը։

«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի գալա-համերգը կկայանա հոկտեմբերի 30-ին ժամը 19:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում. հանդես կգան կունենան լեհ ճանաչված երաժիշտներ Վոյտեկ Պրոնիևիչը և Ռոշկո եղբայրները։ Կհնչեն Կարոլ Լիպինսկու և Վոյցեխ Կիլարի ստեղծագործությունները։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Նախագիծն իրականացնում է “Our Beat for Culture Foundation” (“Róbmy swoje dla kultury”, Լեհաստան) և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ։ Համաֆինանսավորվել է Լեհաստանի դեսպանության մշակույթի և ազգային ժառանգության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am