Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   8 Դեկտեմբեր

Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը հանձնել է հավատարմագրերը

Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը հանձնել է 
հավատարմագրերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարի Պետությունում ՀՀ նորանշանակ դեսպան Արմեն Սարգսյանը Կատարի Պետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար դոկտոր Ահմադ Հուսեյն Ալ-Համադիին հանձնեց իր հավատարմագրերի պատճենները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու ժողովուրդների բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հայ-կատարական հարաբերությունները։ Զրուցակիցները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ձեռնարկելու բոլոր հնարավոր քայլերն՝ ուղղված այդ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը։

Իր հերթին դոկտոր Ահմադ Ալ-Համադին կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Կատարի Պետության գործընկերային հարաբերությունները և համագործակցության առավել խորացման հրամայականը։

Հանդիպմանը ներկա էր նաև Կատարի Պետության ԱԳՆ արարողակարգի պետ դեսպան Իբրահիմ Յուսեֆ Ֆախրոն։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]