Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ի վարչակազմը գաղտնի տեղափոխում է միգրանտ երեխաներին. New York Post

ԱՄՆ-ի վարչակազմը գաղտնի տեղափոխում է միգրանտ երեխաներին. New York Post

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը անչափահաս միգրանտներին Տեխասի նահանգից ինքնաթիռով գաղտնի տեղափոխում Է Նյու Յորք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է New York Post հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկված աղբյուրների:

Անչափահաս միգրանտներով ինքնաթիռները գաղտնի ուղարկում են Նյու Յորքի ծայրամաս՝ փորձ անելով… աննկատ կերպով նրանց տեղավորել ամբողջ տարածաշրջանում»,-ասվում Է հրատարակության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Աղբյուրների խոսքով՝ Տեխասից միգրանտներին տեղափոխող չարտերային չվերթերն իրականացվում են օգոստոս ամսից: New York Post-ի տվյալներով՝ մեկ շաբաթ առաջ երկու ինքնաթիռ վայրԷջք Է կատարել Նյու Յորքի նահանգի Ուեսթչեսթերի օկրուգի օդանավակայանում, ժամանածների շրջանում մեծամասնություն են կազմել երեխաները: Հրատարակությունը ուղեւորների թվում նշել Է նաեւ չափահաս տղամարդկանց «ոչ մեծ բաժինը»:

Միգրանտներին ոստիկանների ներկայությամբ այնուհետեւ նստեցրել են ավտոբուսներ:

Նշվում Է, որ ժամանողներին հետագայում իրենց ազգականների հետ տեսել են Նյու Ջերսիի նահանգում կամ Նյու Յորքի նահանգի հատուկ հաստատությունում: Հրատարակության վերլուծության համաձայն, օգոստոսի 8-ից շուրջ 2 հազար անչափահաս միգրանտներ 21 չվերթով ժամանել են օդանավակայան, ընդ որում՝ այդ ինքնաթիռներից մի քանիսը ժամանել են գիշերը կամ վաղ առավոտյան:

Բայդենը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում աշխատանքն սկսել Է այն բանից, որ ձեռնամուխ Է եղել միգրացիայի ոլորտում նախաձեռնությունների դադարեցմանն ու սահմանափակումներին, որոնք մտցվել Էին նրա նախորդի՝ Դոնալդ Թրամփի կողմից:

Զիջողության ակնկալիքներով՝ հազարավոր միգրանտներ ուղեւորվել են ԱՄՆ, իշխանություններն իրադրությունը հարավային սահմանի վրա համարել են ճգնաժամային, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]