Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 2066 դեպք. մահացել է 28 մարդ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է Covid-19-ի 2066 դեպք. մահացել է 28 մարդ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հոկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 286 հազար 303 դեպք, որոնցից 256 հազար 525-ն` առողջացած, 5870-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մանրամասնելով, որ երեկ կատարվել է 15 հազար 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2066 նոր դեպք: Կա 704 առողջացած, 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1238 է:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 925 հազար 266 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22 հազար 670 բուժառու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am