Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հասել է Պեկին

Ձմեռային օլիմպիական խաղերի կրակը հասել է Պեկին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձմեռային Օլիմպիական խաղեր-2022-ի կրակը հոկտեմբերի 20-ի առավոտյան հասել Է Չինաստանի մայրաքաղաք:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Աթենքից ինքնաթիռը, որի մեջ Խաղերի կազմկոմիտեի պատվիրակությունն Էր, տեղական ժամանակով 06:01-ին (Երեւանի ժամանակով 02:01) վայրԷջք Է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայանում:

Նախօրյակին Հունաստանն օլիմպիական կրակը փոխանցել Է Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին: Արարողությունը տեղի Է ունեցել Աթենքի «Պանատինաիկոս» մարզադաշտում՝ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի ներկայությամբ: Այս մարզադաշտը 1896 թվականին ընդունել է մեր ժամանակների առաջին Օլիմպիական խաղերը: Օլիմպիական կրակը վառել են հոկտեմբերի 18-ին Հին Օլիմպիայում՝ Օլիմպիական խաղերի հայրենիքում: Հին Օլիմպիայից կրակը Աթենքի Ակրոպոլիս են տեղափոխել գիշերը, իսկ առավոտյան հասցրել մարզադաշտ: Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը այդ կրակից վառել Է հատուկ ջահը եւ այն հանձնել Պեկինի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յույ Ցզայցինին:

24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում անցկացվելու են փետրվարի 4-20-ը, Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը: Չինաստանի մայրաքաղաքն Օլիմպիական խաղերի անցկացման վայր Է ընտրվել 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա-Լումպուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում: Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որը կընդունի ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային խաղերը: Ամառային Օլիմպիական խաղերը Չինաստանի մայրաքաղաքում անցկացվել են 2008 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am