Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման մրցույթը

Ռուսական ընկերությունը շահել է Աջափնյակի մետրոյի կայարանի նախագծման 
մրցույթը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը հաստատում է այն տեղեկությունը, որ Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ խոսքը ոչ թե կայարանի շինարարության, այլ նախագծման մրցույթը շահելու մասին է:

Թե ինչքա՞ն կտևեն կայարանի նախագծման աշխատանքները՝ քաղաքապետի մամուլի քարտուղարը դժվարանում է ասել՝ պարզաբանելով, որ գործընթացը ՀՀ կառավարությունն է իրականացնում, իսկ քաղաքապետարանը զուտ տեխնիկական միջնորդի դեր է խաղում գործընթացում:

Քաղաքապետի մամուլի խոսնակը մեկնաբանեց նաև այն հարցը, թե ըստ քաղաքապետարանի ծրագրերի՝ մոտավոր ե՞րբ է նախատեսվում շահագործման հանձնել Աջափնյակի մետրոյի կայարանը:

«Այդպիսի կոնկրետություն այդ հարցում դժվար է մտցնել: Գործընթացը առանց այդ էլ շատ է ձգձգվել: Բայց փաստն այն է, որ գործը, համենայն դեպս, ընթացքի մեջ է», - պատասխանեց Կարապետյանը:

«Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը «Սպուտնիկ Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ կայարանի նախագծման աշխատանքները կտևեն մեկուկես տարի, սակայն եթե Հայաստանի կառավարությունը հավանություն տա առաջարկին՝ ընկերությունը ակտիվ և դիվերսիֆիկացված կաշխատի նախագծումը մի քանի փուլի բաժանելու և տարատեսակ շինարարական աշխատանքները սկսելու համար։

Միևնույն ժամանակ, ըստ Աբրամսոնի՝ «Մետրոգիպրոտրանսը» պատրաստ է 500 մլն դոլարի ներդրում անել ընդհանուր Երևանի մետրոպոլիտենի զարգացման մեջ:

Աջափնյակի մետրոյի կայարանը պետք է տվյալ վարչական շրջանը կապի «Բարեկամություն» կայարանի հետ և շահագործման դեպքում էապես կթեթևացնի երթևեկությունը քաղաքում:

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի 10 կայարան և ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ: Մետրոյի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]