Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՍԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում Արմավիրի և Արարատի մսի իրացման շուկայում

ՍԱՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում Արմավիրի և Արարատի մսի 
իրացման շուկայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգումները հանրապետության թարմ մսի իրացման ցանցում՝ ստուգելով վաճառվող մսի սպանդանոցային ծագումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսչական մարմինը տեղեկացնում է, որ անասնաբուժության վարչության մասնագետների, Երևանի կենտրոնի, ինչպես նաև Արարատի ու Արմավիրի մարզային կենտրոնների տեսուչների համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում ՀՀ Արարատի մարզի 8 համայնքներում՝ ներառյալ Արարատ, Արտաշատ, Վեդի և Մասիս քաղաքները, և Արմավիրի մարզի 6 համայնքներում՝ ներառյալ Էջմիածին ու Արմավիր քաղաքները, կատարվել է 41 ստուգայց:

Արարատի մարզում 8, իսկ Արմավիրի մարզում 6 տնտեսավարողների մոտ առկա միս-մսեղիքի համար սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականը չի ներկայացվել: Այդ խանութներում վաճառքի հանված ոչ սպանդանոցային ծագման մսի ամբողջ խմբաքանակի (Արարատում՝ մոտ 311կգ, իսկ Արմավիրում՝ մոտ 510կգ) իրացումը  կասեցվել է և ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:

«Հորդորում ենք սպառողներին մսի իրացման կետերում, հանրային սննդի օբյեկտներում պահանջել ձև 5 փաստաթուղթը կամ պիտակը, ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունն ու համոզվելով, որ մսի տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է»,-ասված է հաղորդագրությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]