Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՇՀԿ-ի երկրների հատուկ ծառայությունները ակտիվացրել են շփումները Աֆղանստանի իրադրության պատճառով

ՇՀԿ-ի երկրների հատուկ ծառայությունները ակտիվացրել են շփումները Աֆղանստանի իրադրության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների հատուկ ծառայություններն ակտիվացրել են շփումները եւ ահաբեկչությանը դիմակայելու վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունը Աֆղանստանում ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ՇՀԿ-ի Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի (ՏՀԱԿ) մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մամուլի ծառայության տվյալներով՝ Տաշքենդում գտնվող ՇՀԿ-ի ՏՀԱԿ-ի գործադիր կոմիտեի կենտրոնակայանում տեղի Է ունեցել կազմակերպության անդամ պետությունների իրազեկ մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցություն:

«Պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել ՇՀԿ-ի անդամ պետությունների՝ Աֆղանստանի իրադրության համատեքստում անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների գնահատմամբ, կարծիքներ են փոխանակել ահաբեկչությանը, անջատողականությանը եւ ծայրահեղականությանը դիմակայելու հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաեւ՝ ՇՀԿ-ի անդամ պետությունների իրազեկ մարմինների միջեւ նշված ոլորտում համագործակցության ամրապնդման առաջարկություններով»,-ասել Է ՏՀԱԿ-ի ներկայացուցիչը: Ավելի վաղ ՇՀԿ-ում Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռախմատուլլա Նուրիմբետովը հայտարարել Է, որ 2021-2022 թվականներին ՇՀԿ-ում հանրապետության ներկայացուցչության գերակայություններից մեկը կդառնա անդամ երկրների համագործակցության ակտիվացումը հակաահաբեկչության ուղղությամբ:

ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն Է, որը հիմնվել Է 2001 թվականին: Այժմ դրա մասնակիցների թվում են՝ Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը եւ Ուզբեկստանը: ՇՀԿ-ի դիտորդ երկրների դերում հանդես են գալիս Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան, գործընկեր-երկրներն են՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան եւ Շրի Լանկան: Սեպտեմբեր ամսին Դուշանբեում կայացած ՇՀԿ-ի գագաթնաժողովում սկսվել Է Իրանին կազմակերպության մեջ ընդունելու ընթացակարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am