Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Խմիչք, սնունդ, սարքավորումներ. Երևանում մեկնարկեց «ArmProd EXPO 2021» ցուցահանդեսը

Խմիչք, սնունդ, սարքավորումներ. Երևանում մեկնարկեց «ArmProd EXPO 2021»  
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումներ գրավելու, երկրի տնտեսական ներուժը ցուցադրելու նպատակով հոկտեմբերի 15-ին «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մեկնարկեց «ArmProd EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսին, որն անցկացվում է մինչև հոկտեմբերի 17-ը, մասնակցում է 80 կազմակերպություն:

Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի, Թամարա Նալբանդյանի

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նախորդ տարի համավարակի և պատերազմի պատճառով ցուցահանդեսը չի անցկացվել: «Այս տարի այս պայմաններում նման ցուցահանդես  իրականացնելը դիրքի պահում է: LOGOS EXPO Center-ն արժանապատվորեն կարողացավ մեր տնտեսական դիրքերը պահել շուկայում, ինչի համար շնորհակալ եմ մեր գործընկերներին»,- նշեց Մարիտիրոսյանը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի խոսքով՝ իրենց երկրում վեց տարում արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի առևտրաշրջանառությունն աճել է երկու անգամ. այն տարեկան 300 մլն դոլար է, ինչը հրաշալի է: «Ինձ այստեղ հատկապես ուրախացնում է  այն փաստը, որ ցուցահանդեսին մասնակցում են տասից ավելի ռուսաստանյան ընկերություններ  տարբեր մարզերից:  Դա ինձ մեծ բավականություն է պատճառում: Կարծում եմ՝ այս «համեղ» ցուցահանդեսը ամենասպասվածներից է ամբողջ աշխարհում»,- ընդգծեց Դոնչենկոն:

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են՝ գինիներ, շամպայն, կոնյակ, օղի, բնական հյութեր, գարեջուր, մսի և կաթնամթերքի, յուղի, ձեթի արտադրություն, սառեցված կիսաֆաբրիկատներ, պահածոյացված մրգեր, բանջարեղեն, հրուշակեղեն, սուրճ, թեյ,  ծխախոտ, սննդարդյունաբերության սարքավորումներ, փաթեթավորման նյութեր, տպագրական արտադրանք և այլն:

«ArmProd EXPO 2021» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը կազմակերպել են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը: Նրանց աջակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

LOGOS EXPO Center-ը առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը հանդիսանում է բացարձակ առաջատարը ճյուղային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների և կոնգրեսների կազմակերպման ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Ընկերությունը ՀՀ կառավարության, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, միությունների, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ ամեն տարի անցկացնում է մինչև 15 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են ազգային տնտեսության զարգացման դինամիկան:

Վերջին 17 տարվա ընթացքում LOGOS EXPO Center-ը կազմակերպել է ավելի քան 200 մասնագիտական և ունիվերսալ միջազգային ցուցահանդեսներ, որոնք ներառում են տնտեսության տարբեր ոլորտները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am