Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մարզասեր հասարակայնությունը նշում է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 95-ամյակը  

Մարզասեր հասարակայնությունը նշում է Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 95-ամյակը

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը տոնում է ծննդյան 95-ամյակը:

Վաստակաշատ, փառաբանված մարզիչը ծնվել է 1926 թվականին: Հայ անվանի ֆուտբոլիստը խաղացել է Սուխումի «Դինամո»-ում (1940), Մոսկվայի «Կռիլյա Սովետով» (1946/48) եւ «Սպարտակ» (1949/59) ակումբներում: ԽՍՀՄ առաջնություններում որպես ֆուտբոլիստ անցկացրել է 267 հանդիպում, խփել` 144 գնդակ: 1956 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն եւ գավաթակիր: ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: 1973 թվականին Երեւանի «Արարատ»-ը նրա ղեկավարությամբ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն եւ գավաթակիր: Սիմոնյանը գլխավորել է նաեւ Մոսկվայի «Սպարտակ»-ը (ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն եւ եռակի գավաթակիր) եւ Օդեսայի «Չեռնոմորեց»-ը, ինչպես նաեւ ԽՍՀՄ հավաքականը (1976/79):

Այժմ Ռուսաստանի Դաշնության ֆուտբոլային միության առաջին փոխնախագահն է:

Ականավոր ֆուտբոլիստն ու մարզիչը պարգեւատրվել է ՖԻՖԱ-ի շքանշանով: Արժանացել է նախկին ԽՍՀՄ բազմաթիվ մեդալների ու շքանշանների: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մովսես Խորենացի» մեդալով, Երևանի պատվավոր քաղաքացի է:

«Արմենպրես»-ը շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստին պանծալի հոբելյանի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am