Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Բյուրականի աստղադիտարանի և Արցախի գիտական կենտրոնի միջև 
համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի միջև հոկտեմբերի 7-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը նպատակ ունի հզորացնել Արցախի գիտական ներուժը: Տեղի է ունեցել նաև աստղագիտական լաբորատորիայի բացումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Բյուրականի աստղադիտարանի մամուլի ծառայությունից, տնօրեն Արեգ Միքայելյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարության Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը քննարկել են հուշագրի շրջանակներում իրականացվելիք աշխատանքները՝ ծրագրելով մոտ ժամանակներում դրանց իրագործումը։

Համաձայն հուշագրի՝ նախատեսվում է մասնագիտական ղեկավարությամբ և խորհրդատվությամբ ապահովել ԱՀ ԿԳՄՍՆ Արցախի գիտական կենտրոնում հիմնադրված Արցախի աստղագիտական լաբորատորիան, ներգրավել աստղագիտությամբ հետաքրքրվող Արցախի երիտասարդների, ուսանողների, և համակարգել ԲԱ-ի և Արցախի միջև աստղագիտական համագործակցությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում իրականացնել մասնագիտական փորձի փոխանակում և գիտական համագործակցություն, կազմակերպել համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, կազմակերպել աստղագիտական դասախոսություններ ինչպես Արցախի պետական համալսարանում, այնպես էլ Արցախի դպրոցներում և այլ կրթական կենտրոններում: Նաև նախատեսվում է Արցախում ԲԱ կողմից տեղադրված աստղադիտակն օգտագործել մասնագիտական, ուսումնական և հանրային նպատակներով։ Հուշագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև Արցախի ուսանողների և դպրոցականների խմբերի պարբերական այցերը Բյուրականի աստղադիտարան։

Այցի շրջանակներում Արեգ Միքայելյանը և ԲԱ հանրային կապերի բաժնի ղեկավար Գայանե Բալեյանը հանդիպում ունեցան նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ։ Վերջինիս հետ քննարկեցին Արցախում գիտության զարգացման և համագործակցության վերաբերյալ հարցեր, իսկ հանդիպման ավարտին նախարարության կողմից Արեգ Միքայելյանին շնորհվեց շնորհակալագիր Արցախի կրթական համակարգի հանդեպ ցուցաբերած հոգատարության և ԲԱ-ում Արցախի երեխաների համար ամառային մաթեմատիկական ճամբար կազմակերպելու համար։

Դեռևս 2006թ-ին ԲԱ-ն Արցախի պետական համալսարանում տեղադրել է Նյուտոնի համակարգի 30սմ հայելու տրամագծով աստղադիտակը։ 2020թ-ին Ստեփանակերտում ԲԱ և ԱՀ ԿԳՄՍՆ միջև կնքվել էր համագործակցության պայմանագիր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]