Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցից վիրավորվել է հայ զինծառայող
16:42, 9 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում