Հասարակական

ՀՀ-ի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է. ԱՆ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է. ԱՆ

ԵՐԵՎԱՆ,9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում: «Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ քաղաքացիները կարող են դիմել՝ նախապես գրանցվելով:

Հարցին, թե արդյոք «Սպայկվաքս»-ի երկրորդ դեղաչափը ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի, ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ որևէ խնդիր չի լինի: Առաջին դեղաչափ ստացողները հանգիստ կկարողանան անհրաժեշտ ժամկետում ստանալ նաև երկրորդ դեղաչափը:

Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում