Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Արցախի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Արցախի նախագահը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Արցախում միշտ հիշում և բարձր ենք գնահատում Ձեր ակտիվ մասնակցությունը և ծանրակշիռ ներդրումը  2020 թ. աշնանը ռազմական գործողությունների դադարեցման ու խաղաղության հաստատման, մեր բնակչության անվտանգության ապահովման և տարածաշրջանում կայունության  պահպանման գործում:

Անգնահատելի է անձամբ Ձեր և Ռուսաստանի Դաշնության կառավարության դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և առանձին ձևաչափերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման գործընթացում:

Լիահույս ենք, որ մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև դարերի ընթացքում հաստատված ջերմ ու անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի, Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ և մաղթում քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am