Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան անդրադարձել են ՀՀ-ի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին

Արմեն Սարգսյանն ու  Սերջո Մատարելլան անդրադարձել են ՀՀ-ի և Իտալիայի միջև 
առևտրատնտեսական հարաբերություններին

ՀՌՈՄ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Իտալիայի նախագահները երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»- - ի թղթակիցը Հռոմից, այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։

«Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։ Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ երկու նախագահներն անդրադարձան են կատարել նաև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին:

«Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն, իհարկե ընկավ, բայց 2021թվականին սկսեց բարձրանալ, վերականգնվեց։ Վստահ եմ, որ այն շատ արագ ու ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին»:

Նախագահները կարևորեցին նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, բիոկենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության հետ, ժամանակակից` 21-րդ դարին համապատասխան կապի համակարգերի հետ:

Քննարկեցին անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող է բերվել՝ աջակցելու կլիմայական վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելուն։

«Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները»,- համատեղ հայտարարության ժամանակ նշեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալությունն հայտնեց Իտալիայի նախագահին բարեկամության հրավերի և փայլուն ընդունելության համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am