Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեղի է ունեցել տիկին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» գրքի հիման վրա բալետային ներկայացման պրեմիերան

Տեղի է ունեցել տիկին Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» գրքի հիման վրա բալետային 
ներկայացման պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահի տիկնոջ՝ Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» գրքի հիման վրա Երևանի պարարվեստի պետական քոլեջում բեմադրվել է մանկական բալետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ սա հայկական երաժշտական պատմության մեջ առաջին բալետն է՝ նախատեսված ամենափոքր հանդիսատեսի համար։

Պարարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ բեմադրության հեղինակը քոլեջի ուսուցիչ Վահե Բաբաջանյանն է, երաժշտությունը, որը հեղինակել է 15-ամյա կոմպոզիտոր Գրիգ Բալասանյանը, կատարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Սա բարեգործական նախագիծ է, որում ներգրավված բոլոր մասնագետներն աշխատել են անվճար։

Հոկտեմբերի 4-ին «Քաչալ ոզնին» բալետի առաջնախաղը դիտելու էր եկել տիկին Նունե Սարգսյանը, ով ներկայացման ավարտին իր հիացական խոսքերն է ասել՝ նշելով. «Շատ զարմացած եմ։ Ամեն բան այնքան գեղեցիկ էր, կատարյալ և պրոֆեսիոնալ, որ խոսքեր չեմ գտնում՝ հայտնելու իմ հիացմունքը»։

Նշվում է, որ տիկին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն անձանց, ովքեր ներգրավված են եղել «Քաչալ ոզնին» ստեղծագործությունը բալետային ներկայացման վերածելու բարդ ու երկարատև աշխատանքին։ Նա առանձնահատուկ կարևորել է երեխաների մեծ ներդրումն այս բալետի կայացման գործում։ 

«Ես շատ լավ գիտեմ, թե նրանք ինչպես են աշխատել, ամեն մի պարային շարժումը ժամերի աշխատանք է։ Ես շատ գնահատում եմ նրանց աշխատանքը և ցանկանում եմ մաղթել կանաչ ճանապարհ, որ էլ ավելի կատարելագործվեն և պարեն ինչպես հայկական, այնպես էլ աշխարհի բեմերում։ Այս փոքրիկներն իրենց պարի շնորհիվ պետք է դառնան Հայաստանի դեսպաններն աշխարհում»,- եզրափակել է տիկին Նունե Սարգսյանը։  

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am