Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Արդար ընտրություններով ստացել եք ժողովրդի մանդատը՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները. Շիմոնիտեն՝ Փաշինյանին

Արդար ընտրություններով ստացել եք ժողովրդի մանդատը՝ շարունակելու 
ժողովրդավարական բարեփոխումները. Շիմոնիտեն՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար լինելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Շիմոնիտեն այս մասին նշել է «Թվիթեր»-ի իր էջում՝ կից հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար:

«Ազատ և արդար ընտրությունների միջոցով Դուք ստացել եք հայ ժողովրդի հզոր մանդատը ՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները և փնտրելու խաղաղություն՝ տարածաշրջանում: Մաղթում եմ Ձեզ հաջողություն»,-գրել է Լիտվայի վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ից պաշտոնական այցով Լիտվայում է: Երկու երկրների վարչապետները հոկտեմբերի 4-ին հանդիպումից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ, պատասխանել հարցերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am