Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ժնեւում սկսվել են ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կոնսուլտացիաները

Ժնեւում սկսվել են ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի 
կոնսուլտացիաները

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնեւում սկսվել Է ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների երկրորդ անմիջակա փուլը: Բանակցությունները տեղի են ունենում Ժնեւում ՄԱԿ-ի կենտրոնակայանին եւ մյուս միջազգային կազմակերպություններին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկու պատվիրակություններն Էլ ժամանանել են հանդիպման անցկացման վայր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է արտգործնախարարության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը, Միացյալ Նահանգներինը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը: 2021 թվականին ռազմավարական կայունության շուրջը ռուս-ամերիկյան կոնսուլտացիաների առաջին անմիջակա փուլը կայացել Է հուլիսի 28-ին Ժնեւում: Այն ժամանակ երկու կողմերը դրականորեն են գնահատել հանդիպման արդյուքները եւ պատրաստակամություն հայտնել շարունակելու աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am