Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

Արշակ Կարապետյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44- օրյա պատերազմի զոհերի հիշատակին

Արշակ Կարապետյանը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք է մատուցել Արցախյան 44-
օրյա պատերազմի զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցի առիթով այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։

«Խոնարհվում եմ բոլոր տղաների շիրիմների առաջ։ Մենք այստեղ հանգչող և՛ ընկերներ ունենք, և՛ զինվորներ, նաև՝ անմիջական իմ զինվորներն են այստեղ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս միջավայրը լինի պանթեոն, ոչ թե նմանվի գերեզմանի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ «Եռաբլուր»-ը սուրբ տեղ է, ուր պետք է գնալ, ժամանակ անցկացնել այնտեղ հանգչող հայորդիների հետ, քանի որ նրանց մահացած պետք չէ համարել: Նրանք զոհվել են, բայց չեն մահացել։

Ադրեբրջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը սկսվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07։10-ին։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]