Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պետբյուջեի եկամուտներն առաջին կիսամյակի տվյալներով աճել են 74.2 մլրդ դրամով

Պետբյուջեի եկամուտներն առաջին կիսամյակի տվյալներով աճել են 74.2 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ,  27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2021 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 790 մլրդ դրամ, ինչը 10.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2021թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

«Եթե սկզբնական շրջանում նախատեսում էր, որ կիսամյակում պետք է ունենայինք 698 մլրդ դրամի չափով եկամուտներ, ապա դրանք փաստացի կազմել են 790 մլրդ դրամ՝ չնայած ճշգրտված ծրագրով անգամ 740 էր կանխատեսվում, շեղումը 52 մլրդ դրամ է եղել՝ ճշգրտված ծրագրի նկատմամբ, և կատարողականը՝ 107.2 տոկոս: Նախորդ տարվա նկատմամբ եկամուտներն ավելի են եղել 10.3 տոկոսով կամ 74.2 մլրդ դրամի չափով»,- ասաց Խաչատրյանը:

Ծախսերը 877 մլրդ դրամ սկզբնապես պլանավորված մակարդակի փոխարեն ճշգրտվել և կազմել էին 1 տրլն դրամ, փաստացի  կատարվել են 866 մլրդ դրամի չափով ծախսեր, կատարողականը՝ 86.6 տոկոս: «Այնուամենայնիվ, սա նախորդ տարվա 6-ամսյա ժամանակահատվածի համեմատ 13.2 տոկոսով ավելի է»,-ասաց նախարարը:

Դեֆիցիտը եղել է ավելի զուսպ, քան ի սկզբանե պլանավորված էր: «Մենք տարեսկզբից կանխատեսել էինք, որ կիսամյակային դեֆիցիտը պետք է կազմի 179  մլրդ դրամ, ճշգրտված ծրագիրը նախատեսում էր, որ այն պետք է լինի 262, փաստացի կազմել է 75.5»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը դա կապեց հարկերի ավելի հավաքագրման հետ, ինչպես նաև համարեց հետևանք  նրա, որ որոշ ուղղություններով ծախսերը կատարված են եղել ավելի քիչ, քան ի սկզբանե պլանավորված էին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am