Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում աճել է 4.9 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում աճել է 4.9 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021-ի հունվար-օգոստոսին 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.9 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-օգոստոսին՝ 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 7.3 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը (առանց առևտրի) աճել է 5.3 տոկոսով:

Հայաստանում 2021 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 6.4 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 9.8 տոկոսով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նվազել է 1.5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է 12.7 տոկոս աճ:

Հայաստանից արտահանումն աճել է 21.8 տոկոսով, ներմուծումը՝ 7.7 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2021-ի հունվար-օգոստոսին եղել է 514.38:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]