Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հոկտեմբեր

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել տարածաշրջանային եւ միջազգային 
մակարդակներում ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է  Արաբական Միացյալ Էմիրությունների  ժամանակավոր հավատարմատար  Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ծոցի արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը: Նա բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցության  զարգացման անհրաժեշտությանը` օրենսդիր մարմնի ղեկավարը շեշտել է, որ Ազգային ժողովը շարունակելու է ջանքեր ուղղել երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը: Նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից եւս նմանատիպ խմբի ձեւավորում:

ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարն էլ փաստել է Հայաստանի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության կարեւորությունը: Խորհրդարանների փոխգործակցությունը համարելով ուղենշային` նա ընդգծել է  համատեղ նախագծերի իրականացման կարեւորությունը:

Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային  ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]