Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել է ՀՀ խորհրդարանի կարողությունների հզորացմանն աջակցելու պատրաստակամությունը

ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել է ՀՀ խորհրդարանի կարողությունների 
հզորացմանն աջակցելու պատրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ աշխատակազմի ղեկավար կազմը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ-ից, ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի բազմոլորտ, արդյունավետ գործունեությունը: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց համատեղ ծրագրերի շարունակականությունը եւ զարգացման հեռանկարները:

«Շոմբի Շարփը շնորհավորեց Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով մեր երկրի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարության բարձր մակարդակը: Այս համատեքստում նա շեշտեց խորհրդարանի դերը՝ որպես ժողովրդի խոսափողի:

ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորեց խորհրդարանականներին 2021 թվականի ՄԱԿ-ի միջգերատեսչական աշխատանքային խմբի (ՄԱԿ-ի ՄԳԱԽ) մրցանակակիր դառնալու առթիվ: Մրցանակը վերաբերում է Ազգային ժողովի կողմից ծխախոտի վերահսկմանն առնչվող օրենքի ընդունմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Խոսելով Հայաստանում ՄԱԿ-ի առաքելությունից` Շոմբի Շարփը վերահաստատել է խորհրդարանի կարողությունների հզորացմանը եւ խորհրդարանական շրջանակներում իրականացվող բարեփոխումներին իր կառույցի կողմից տարբեր ձեւաչափերով աջակցության պատրաստակամությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]