Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

Թմրանյութերի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել Թբիլիսի բնակչի մոտ

Թմրանյութերի խոշոր խմբաքանակ են հայտնաբերել Թբիլիսի բնակչի մոտ

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հին Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել Է մայրաքաղաքի մի բնակչի, որի մոտ հայտնաբերել են թմրանյութերի խոշոր խմբաքանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Պարզվել Է, որ ձերբակալվածն ավելի վաղ դատապարտված Է եղել: Հետաքննությունը տարվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի 260 հոդվածով՝ «Հատկապես խոշոր չափերով թմրամիջոցների, դրանց համանմանների, նախորդողների կամ նոր հոգեակտիվ նյութերի անօրինական պատրաստում, ձեռքբերում, պահում, տեղափոխում, առաքում կամ իրացում»:

Հանցագործությունը պատժվում Է ութից մինչեւ 20 տարի ժամկետով ազատազրկմամբ կամ ցմահ բանտարկությամբ: Խուզարկության ժամանակ ձերբակալվածի տանը հայտնաբերվել Է 164 գրամ հերոին եւ 83 գրամ ամֆետամին: ՆԳ նախարարության տվյալներով՝ ոչ այնքան վաղուց ձերբակալվածը բանտարկությունից պայմանականորեն վաղաժամկետ ազատ Էր արձակվել Է, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]