Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում սեպտեմբերի 17-ին կատարվել է  62 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 հազար 651 քաղաքացու հետազոտություն, որից 1112-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

«Անհրաժեշտ է, որ հանրապետության բնակչությունն օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում»,-ասված է նախարարության հաղորդագրությունում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]