Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում 14 վարչական արձանագրություն է կազմել

ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթում 14 վարչական արձանագրություն է կազմել

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 17-ին համատեղ վերահսկողական դիտարկում է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՔՏՀԱ տեսչական մարմնից, կառույցի մասնագետները, պարեկային ծառայողները, ԱԱՏՄ տեսուչներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում ուղևորափոխադրում իրականացնող 85 տրանսպորտային միջոց:

«Տեսչական մարմինը հայտնաբերել է, որ որոշ ուղևորներ և վարորդներ դիմակ չեն կրել, դրանց վերաբերյալ 14 վարչական արձանագրություն է  կազմվել։

Covid-19-ի պայմաններում հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանման նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա հանգստյան օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am