«Վան»-ը երկու նոր համալրում ունի կազմում
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի կազմում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմին են միացել ԱՄԷ-ի Պրո Լիգայում հանդես եկող «Խոր Ֆական» ակումբի հարձակվող Պասկալ Չիդի Բոլուն և Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան՝ կիսապաշտպան Նորիկ Մկրտչյանը:
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի աղյուսակը գլխավորում է «Արարատ-Արմենիան»:
Երևանյան ակումբն ունի 18 միավոր: Երկրորդ տեղում 15 միավորով «Արարատն» է, իսկ եռյակը եզրափակում է «Սևանը» 13 միավորով: 4-րդն «Փյունիկն» է (10 միավոր), 5-րդը` «Ուրարտուն» (9 միավոր), 6-րդը` «Վանը» (7 միավոր), 7-րդը` «Նորավանքը» (4 միավոր), 8-րդը` «Նոան» (4 միավոր): Ընդամենը մեկ միավոր ունի «Ալաշկերտը», և ոչ մի միավոր չունի ԲԿՄԱ-ն:
Առաջնության 7-րդ տուրը կկայանա սեպտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին: Միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը` «Ալաշկերտ»-«Նորավանք», ԲԿՄԱ-«Արարատ», «Վան»-«Նոա», «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու», «Փյունիկ»-«Սևան»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում