Պատմության հետագծով
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1908 թ. սեպտեմբերի 17-ին ծնվել է Ռաֆայել Իսրայելյանը՝ հայ ճանաչված ճարտարապետ («Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր», «Մայր Հայաստան» արձանը «Հաղթանակ» զբոսայգում, մահ.՝ 1973 թ.)։
-1964 թ. սեպտեմբերի 17-ին մահացել է Ցոլակ Ամերիկյանը՝ թատրոնի եւ կինոյի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (ծնվ.՝ 1887 թ.)։
-1630 թ. սեպտեմբերի 17-ին հիմնադրվեց Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը։
-1787 թ. սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ն ընդունեց իր Սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը։
-1857 թ. սեպտեմբերի 17-ին ծնվել է Կոնստանտին Ցիոլկովսկին՝ ռուս նշանավոր գիտնական, համարվում է հրթիռների եւ տիեզերագնացության հայրերից մեկը (մահ.՝ 1935 թ.)։
-1917 թ. սեպտեմբերի 17-ին ծնվել է Յուրի Լյուբիմովը՝ ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչներից մեկը (մահ.՝ 2014 թ.)։
-1992 թ. սեպտեմբերի 17-ին Միավորված ազգերի կազմակերպության եւ Հայաստանի միջեւ Նյու Յորքում պայմանագիր ստորագրվեց։
-1994 թ. սեպտեմբերի 17-ին մահացել է Կարլ Փոփերը՝ ավստրիացի եւ բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ (ծնվ.՝ 1902 թ.)։
-1918 թ. սեպտեմբերի 17-ին ծնվել է Աշոտ Աբրահամյանը՝ հայ լեզվաբան, պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), մանկավարժ։
-1920 թ. սեպտեմբերի 17-ին ծնվել է Արտաշես Աբրահամյանը՝ հայ բնանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1980)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Հայ դասական նկարիչների ավագ ներկայացուցիչ։
-1925 թ. սեպտեմբերի 17-ին ծնվել է Հենրիկ Մարգարյանը՝ խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։
Ա. Հ.