Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022-ի գարնանը

Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է 
ավարտել 2022-ի գարնանը

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում այլընտրանքային ճանապարհների շինարարությունը նախատեսված է ավարտել 2022թ–ի գարնանը։ Այս մասին սեպտեմբերի 16-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Մինչ այդ  կավարտվեն Կապան–Տաթև գրունտային ճանապարհի շինարարական աշխատանքները։ «Անհրաժեշտության դեպքում այն բեռնատարները, որոնք կցանկանան երթևեկել Կապան–Տաթև ուղղությամբ, կուղեկցվեն ոստիկանների կողմից, քանի որ այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում, ու առանց ոստիկանական ուղեկցության խնդիրներ կարող են առաջանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց  ՀՀ փոխվարչապետը՝ տեղեկացնելով, որ այժմ շատերը խուսափում են այս ճանապարհով երթևեկելուց, քանի որ գերբեռնված են լինում ու նույնիսկ փոքր քարի պատճառով կարող են անցանկալի իրավիճակում հայտնվել։

Կապան–Տաթև ճանապարհով հիմնականում երթևեկում են միջին չափի ավտոմեքենաները։ Ասֆալտապատելուց հետո, Պապիկյանի դիտարկմամբ, ճանապարհն ավելի երթևեկելի կդառնա: Միակ խնդիրն, ըստ փոխվարչապետի, կարող է ծագել Տաթևի «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում։ Բայց կառավարությունը նաև այս ճանապարհին է այլընտրանք կառուցելու` Տաթև–Լծեն ուղղությամբ:

Սյունիքում նախատեսվում է նոր ճանապարհներ կառուցել Տաթևից դեպի Բարձրավան, Շուռնուխ, Ճակատեն ու Որոտան գյուղեր:

 

Արմենուհի Մխոյան

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]