Տնտեսություն

Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ հասել Է 900 դոլարի

2 րոպեի ընթերցում

Եվրոպայում գազի գինը պատմության մեջ առաջին անգամ հասել Է 900 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գազի գինը հերթական ռեկորդն Է սահմանել՝ պատմության մեջ առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 900 դոլարի նշագծին: Այդ մասին վկայում են ICE Futures սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սեպտեմբերի 15-ին արժեքը կտրուկ բարձրացել Է միանգամից 12 տոկոսով: Հոկտեմբերյան ֆյուչերսի գինը, ըստ հոլանդական TTF-ի ինդեքսի, Երեւանի ժամանակով 10:35-ի դրությամբ հազար խորանարդ մետրի դիմաց կազմել Է 841,39 դոլար: Ժամը 11:21-ի դրությամբ այն աճել Է մինչեւ 851,27 դոլար, իսկ փոքր-ինչ ուշ՝ 11:46-ին, գերազանցել Է 875,84 դոլարը: Նախորդ ռեկորդը սահմանվել Է սեպտեմբերի 14-ին, երբ արժեքը հասել Էր 810 դոլարի:

Եվրոպայում վառելիքի արժեքը շաբաթվա սկզբից ի վեր աճել Է 22 տոկոսով, իսկ սեպտեմբերի սկզբից ի վեր՝ գրեթե մեկուկես անգամ. սեպտեմբերի 1-ին գազը սակարկվել Է հազար խորանարդ մետրի դիմաց 614 դոլարի մակարդակին: Վերլուծաբանները կարծում են, որ նման դինամիկան պայմանավորված Է ԵՄ-ում անցյալ տարի ցուրտ ձմռան պատճառով հումքի ցածր պաշարներով:

Այսպես, սեպտեմբերի 14-ին եվրոպական գազապահեստարանները լցվել Էին 70,75 տոկոսով, անցյալ տարի ցուցանիշը կազմել Է 93 տոկոս: Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում են փորձագետները, «Գազպրոմ»-ը չի ցանկանում «Հյուսիսային հոսք-2» մայրուղու գործարկման ֆոնին ավելացնել պոմպամղումը եւ վաճառքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում