Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ նախագահն ու Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են գիտակրթական ոլորտում հայ- ռուսական հարաբերությունների սերտացման հնարավորություններին

ՀՀ նախագահն ու Միխայիլ Շվիդկոյն անդրադարձել են գիտակրթական ոլորտում հայ-
ռուսական հարաբերությունների սերտացման հնարավորություններին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Սարգսյանն ու Շվիդկոյն անդրադարձել են մշակութային, գիտակրթական ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների առավել սերտացման, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման հնարավորություններին:

Երկու երկրների միջև հումանիտար կապերի խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են երիտասարդ ստեղծագործողների, գիտնականների, արվեստի ու հասարակական գործիչների միջև համագործակցությունը, համատեղ միջոցառումների կազմակերպումը:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ գալիք տարի Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը, իսկ այս տարի հոկտեմբերին Դիլիջանում անցկացվելու է «Մտքերի հայկական գագաթնաժողովը», որի հիմնական թեմաները նվիրված են լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքականությանը և նոր տեխնոլոգիաներին, այդ թվում՝ արհեստական բանականությանը, կենսատեխնոլոգիաներին:

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այս բոլոր միջոցառումներին և քննարկումներին ակնկալվում է նաև ռուսաստանցի գործընկերների ակտիվ ներգրավվածությունը, որոնցից շատերի հետ արդեն իսկ արդյունավետ գործակցություն է ձևավորվել:

Հանդիպմանը խոսվել է նաև գալիք տարի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» Ռուսաստանի Դաշնությունում կազմակերպելու հնարավորության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]