Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց «Արցախի հարցերով» անվանմամբ հանձնաժողով ունենալու նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց «Արցախի  հարցերով» անվանմամբ 
հանձնաժողով ունենալու նախագծին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում էր «Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով»,-ը վերանվանել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»՝  դրա իրավասության ոլորտում ամրագրելով Արցախի խնդրի լուծման հարցը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանն իր եզրափակիչ ելույթում կոչ արեց ցույց տալ կառուցողական աշխատանքի մոտեցում, միասնակություն՝ հատկապես այս կարևորագույն հարցի՝ Արցախի հարցի վերաբերյալ: Միաձայն հավանություն տալ հարցին և ընդգրկել լիագումար նիստերի օրակարգ, առանց հավելյալ մանրամասն քննարկումների՝ երեք խմբակցությունների համաձայնությամբ ընդունել նախագիծը:

«Սա կլինի ապագային միտված քայլ: Եթե մենք այս հարցում միասնական չենք լինելու այսօր, ո՞ր հարցում ենք լինելու»,-ասաց նա:

Նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է.

«Հաշվի առնելով, որ Արցախյան խնդրի կարգավորումն ուղղակիորեն կապվում է արտաքին քաղաքականության հետ և հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային գերակահյությունը , ուստի այն պետք է ներառված լինի  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գործառույթների շրջանակում՝ նաև հանձնաժողովի անվան մեջ հատուկ շեշտադրմամբ:

Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում, ինչպիսին Հայաստանն է,պետության համար առաջնային և կենսական կարևորություն ունեցող խնդիրները չեն կարող ունենալ ածանցյալ նշանակություն, ուստի Արցախի հարցով առանձին մշտական հանձնաժողովի բացակայության պայմաններում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի վերանվանումն ու դրա իրավասության ոլորտում Արցախի խնդրի լուծման և Արցախի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացման հարցերի ամրագրումն ունի առաջնային նշանակություն»:

Ավելի վաղ ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ լիագումար նիստում առաջարկել էին Արցախի հարցերով առանձին հանձնաժողով ստեղծել, սակայն այն մերժվել էր:

Իշխանական խմբակցությունը դեմ էր նախագծին: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մասնավորապես նշել էր, որ նախագծով, ըստ էության, ոչինչ չի փոխվում: Նա հիշեցրել էր ՀՀ-ի և Արցախի միջև արդեն իսկ գործող միջխորհրդարանական հանձնաժողովի մասին, նաև այն մասին, որ ՀՀ ԱԺ-ի բոլոր հանձնաժողովներն իրենց  իրավասության ոլորտներում զբաղվում են Արցախի հարցով:

«Հայաստանի Հանրապետության 8-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկար քննարկումներից հետո հանձնաժողովի նիստում քվեարկությամբ ստացավ 4 կողմ, 7 ձեռնպահ ձայներ: Այսպիսով, այն հավանություն չստացավ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am