Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դանիայում չեղարկել են վերջին հակաքովիդային սահմանափակումները

Դանիայում չեղարկել են վերջին հակաքովիդային սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի իշխանությունները սեպտեմբերի 10-ից չեղարկել են այն բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել Էին կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել Է Դանիայի ռադիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գոյություն ունեցող վերջին սահմանափակումները հանվել են լույս սեպտեմբերի 10-ի գիշերը: Այսպիսով, ավարտվում Է 18 ամիս տեւողությամբ ժամանակաշրջանը, երբ Դանիայում անհրաժեշտ Էր կրել դիմակներ, օգտագործել քովիդ անձնագրեր եւ պահպանել միջոցառումների մասնակիցների թվի սահմանաքանակը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Կորոնավիրուսային վարակն այլեւս երկրում չի համարվում «խիստ վտանգավոր հիվանդություն»: «Բնակչության պատվաստումն արդյունավետ միջոց Է դարձել համաճարակի տարածումը զսպելու համար, ուստի լուրջ հետեւանքների ռիսկը նվազել Է: Այսպիսով, կորոնավիրուսը դադարել Է խնդիր լինել հասարակության մակարդակով»,- ռադիոն մեջբերում Է Ազգային կլինիկայի վարակաբան պրոֆեսոր Ենս Լունդգրենի խոսքը:

Դանիայում առաջին սահմանափակումները մտցվել Էին անցյալ տարվա մարտի 11-ին. սահմանվել Էր դիմակային ռեժիմ, բնականոն կյանքը գործնականում կաթվածահար վիճակում Էր: Սակայն, մասնագետների խոսքով, առայժմ վաղ Է խոսել համավարակի նկատմամբ լիակատար հաղթանակի մասին, քանի որ ժամանակ Է անհրաժեշտ՝ գնահատելու համար, թե ինչպես իրեն կպահի վիրուսը եւ որքանով արդյունավետ կլինի պատվաստումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am