1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանից երկու գերի է վերադարձել հայրենիք

Ադրբեջանից երկու գերի է վերադարձել հայրենիք

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն է վերադարձվել ՀՀ երկու քաղաքացի: Նրանց փոխարեն ադրբեջանական կողմին է փոխանցվել Արցախում կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը, որն օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։

Գերիների վերադարձը ՀՀ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ։

Վերադարձված 2 քաղաքացիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայողներ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]