Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

 Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիան ցրելու համար. «Ֆրանսպրես»

 Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիան ցրելու համար. 
«Ֆրանսպրես»

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:

Սեպտեմբերի 7-ին ավելի վաղ հաղորդվել Է, որ Քաբուլում աֆղանցիները բողոքի ակցիայի են դուրս եկել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ղեկավար Ֆայիզ Համիդի՝ թալիբների հրավերով Աֆղանստանի մայրաքաղաք այցելելուց հետո:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ակցիայի մասնակիցներից մեկը, ակցիան մեկնարկել են Քաբուլից դեպի հյուսիս եւ անցել մինչեւ Պակիստանի դեսպանություն:

Ավելի վաղ «Թալիբան» շարժման խոսնակ Զաբիուլլա Մուջահիդը Աֆղանստանի բնակչությանը կոչ Էր արել ձեռնպահ մնալ բողոքի ակցիաներից ու ցույցերից, քանի որ երկիրը «նոր Է դուրս եկել ճգնաժամից»: Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա:

Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը:

Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հայտարարեցին պատերազմի ավարտվելու մասին: Իրենց կողմից տեղի դիմադրության ուժերը՝ Ահմադ Մասուդի ղեկավարությամբ, հերքել են Փանջշերի անկման մասին հաղորդագրությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am