Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Խոակին Կապառոսն ու Խորեն Բայրամյանը Լիխտենշտեյնի հետ խաղին ընդառաջ հանդես կգան ասուլիսով

Խոակին Կապառոսն ու Խորեն Բայրամյանը Լիխտենշտեյնի հետ խաղին ընդառաջ 
հանդես կգան ասուլիսով

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի 6-րդ մրցափուլի Հայաստան-Լիխտենշտեյն խաղին ընդառաջ մամուլի ասուլիսով հանդես կգան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և կիսապաշտպան Խորեն Բայրամյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ասուլիսը կկայանա սեպտեմբերի 7-ին` ժամը 19:30-ին և կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան, ինստագրամյան պաշտոնական էջերում և Youtube-ի ալիքով:

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Հայաստանի ազգային հավաքականը անցկացրած 5 խաղերից հետո 10 միավորով զբաղեցնում է J խմբի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար Գերմանիայից հետ մնալով 2 միավորով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am