Արցախ

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումներըօգոստոսի 28-ին, ժամը 15:20-ի սահմաններում, հերթական անգամ սադրանքի են դիմել, խախտելով հրադադարն ու թիրախային կրակ բացելով Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիքերի ուղղությամբ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական զինված ուժերի սադրանքի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:

ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում