Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում իրականացվում են անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրեր

Արցախում իրականացվում են անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակներում շարունակում է անպտղության հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

«Բարելավվում է անպտղության պատճառագիտության  հետազոտման ու բուժման, ինչպես նաև վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման պայմանները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել է պետության կողմից երաշխավորված անվճար պայմանով բուժօգնության հետ կապված ծավալները և շահառուներին  ներկայացվող պահանջները: 

Ըստ այդմ՝ վերարտադրողականության  օժանդակ տեխնոլոգիաներից  օգտվելու իրավունք ունեն 2 տարի  և ավելի  անպտղություն ունեցող (բացարձակ  ցուցումների դեպքում առանց  2 տարվա սահմանափակման) անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող  զույգերը՝

1. ամուսինները կամ ամուսիներից մեկը հանդիսանում է ԱՀ քաղաքացի և ամուսնությունը գրանցված է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2. ամուսիններից մեկը՝ կինը պատկանում  է  20-42  (ներառյալ) տարիքային խմբին.

ԱՀ առողջապահության նախարարության կողմից պետական պատվերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում իրականացնում են ՀՀ «Վիտրոմեդ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» և «Ֆերթիլիթի սենթր» պտղաբերության և բժշկական կենտրոնները. հաշվի առնելով դրանց փորձը և գործունեությունը: Վերոնշյալ ծրագրից  օգտվելու  համար շահառուն  պետք է դիմի ԱՀ առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ:

 Վերջին 6 ամիսների կտրվածքով արտամարմնային բեղմնավորման  են ուղեգրվել  35  զույգ, որից 21-ին արդեն  կատարվել է բեղմնավորում, 10-ի մոտ ստացվել է հղիություն : Օպերատիվ բուժումից հետո (լապարոսկոպիա և հիստերոսկոպիա) ևս 34 զույգ պատրաստվում է արտամարմնային բեղմնավորման:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]