Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ավագ Ավանեսյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Օգոստոսի 18-ին վարչապետի որոշմամբ Ավագ Ավանեսյանն ազատվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: