Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կառավարությունը բաց է սահմանադրական փոփոխությունների թեման ամենատարբեր շրջանակների հետ քննարկելու համար

Կառավարությունը բաց է սահմանադրական փոփոխությունների թեման ամենատարբեր 
շրջանակների հետ քննարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված թեմայով անհրաժեշտ է քննարկումներ ունենալ ամենատարբեր շրջանակների հետ` հասկանալու համար, արդյոք պետք է փոխել կառավարման համակարգը, թե ոչ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ Կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել են որպես բաց քննարկման հնարավորություն:
«Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք պետք է փոխենք երկրում կառավարման համակարգը, թե ոչ, այլ պետք է կառավարման համակարգի որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ: Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը` որպես ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ, բայց այն միակ գործոնը չպետք է լինի, որը ազդի այս որոշման վրա»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց՝ անհերքելի է, որ սահմանադրական կառուցակարգերի մեջ կան խնդիրներ՝ հիշատակելով վերջին 7-8 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, ռազմական հեղաշրջման փորձը, երբ գրեթե մեկ ամիս չէր լուծվում Գլխավոր շտաբի պետի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ պետք է գնանք կառավարման համակարգի փոփոխության, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը պետք է գտնել ավելի մանրամասն քննարկումների տիրույթում: Պետք է պատրաստ լինենք, որ հանրային կոնսենսուս չի ձևավորվելու և մենք պետք է գնանք ամենառացիոնալ լուծումների»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am