Պաշտոնական

ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել զինված ուժերում

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել զինված ուժերում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագրեր է ստորագրել զինված ուժերում մի շարք նշանակումների վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նվեր Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետ:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գարիկ Մովսեսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ:

Արմեն Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ է նշանակվել Ալբերտ Բաղդադյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում